Քաղաքականություն

Մոլդովայում արգելափակել են 22 ռուսալեզու լրատվական կայքերի հասանելիությունը․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել է արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում։ Նշվում է, որ իբրև դրանք  «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սա՝ որակելով թշնամական քայլ։

«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը  պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է։

Ռուսալեզու լրատվական կայքերին հասանելիության արգելափակումը Մոլդովայի իշխանությունների կողմից խոսքի ազատության և իրենց քաղաքացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշված է Զախարովայի մեկնաբանությունում, որտեղ ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ մոլդովացիների ճնշող մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են նաև, որ այս քայլով պաշտոնական Քիշինևը հերթական անգամ ի ցույց է դնում, որ իր համար առաջնային է արևմտյան հովանավորների թելադրանքը, ոչ թե սեփական ժողովրդի շահը։
«Անկասկած, այդ երկրի քաղաքացիները համապատասխան գնահատական կտան առաջնահերթությունների նման դասակարգմանը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

45 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago