Լրահոս 24/7

ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ գործընթաց կա Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների թույլ տված խախտումների հետ կապված։

Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական ալիքները հեռարձակվում են 2020 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրի համաձայն, որով նշված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու արգելք։

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, այսինքն՝ կոնսուլտացիաների համար ժամանակ չի եղել, քանի որ նախկինում այն վավերացված չի եղել ռուսական կողմից։

Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շփումներ կան, և խախտումների հետ կապված արձանագրությունների պատասխանատու է, ըստ համաձայնագրի, ՀՌՀ-ն։

Մենք հարցում ենք ուղարկել և ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում, նաև հոկտեմբերի 23-ին որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՛նչ որոշում կա, ի՛նչ քայլեր են արվելու, բայց քննարկումներն ընթացքի մեջ են։

ԱԳՆ-ն այդ հաղորդման վերաբերյալ ևս նոտա է հանձնել ՌԴ դեսպանին։ Ավելի մանրամասն հետագա քայլերի հետ կապված կտեղեկացնենք»։

Թիվ 1

Recent Posts

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

6 minutes ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

2 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

21 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago