Լրահոս 24/7

Նախագահը ներկա է եղել Սյունիքում SMART կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

Բրյուսելում ընթացող Global Gateway (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու SMART կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:

Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը:

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և COAF-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։

Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է:

Ավելին՝ այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

23 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

53 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago