

ԵԽ կոնգրեսը Ստրասբուրգում հոկտեմբերի 26-ին 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկում է անցկացրել 100,000-ից ավելի ղարաբաղցի հայերի Հայաստան փախուստից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Ընդունված հռչակագրում, որը հեղինակել է գերմանացի պատգամավոր Բերնդ Վյորինգերի (ԵԺԿ/ԵԽԿ), Կոնգրեսը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-20-ը Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը և դրան նախորդած տասն ամսվա շրջափակումը, որը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի։
«Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Կոնգրեսը ափսոսանք հայտնեց իրավիճակի հումանիտար լուրջ հետևանքների համար և կոչ արեց Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել դրա հետագա վատթարացմանը և ազատ արձակել Ղարաբաղի բոլոր ձերբակալված ներկայացուցիչներին, այդ թվում ՏԻՄ ղեկավարներին։
«Նշելով Ադրբեջանի իշխանությունների այն խոստումները, որ կապահովվեն հայ բնակիչների իրավունքները և ազատությունները, նրանց վերաինտեգրման հայտարարված ծրագրերը, Կոնգրեսը վերահաստատեց Ադրբեջանի պատասխանատվությունը՝ երաշխավորելու տարածաշրջանում մնացած ղարաբաղցի հայերի անվտանգությունը, ապահովելու նրանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ցանկացողների անվտանգ վերադարձը տարածաշրջան թույլ տալու իրավունքը։
Կոնգրեսը նաև կոչ է արել Ադրբեջանին ապահովել հումանիտար օգնության անարգել մատակարարումը տարածաշրջանում մնացածներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով, նաև որոշել է հատուկ ուշադրություն դարձնել ռազմական գործողության հետևանքով տեղահանվածների վիճակին և նրանց իրավունքների հարգմանը»,-ասված է ԵԽ կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…