Լրահոս 24/7

Փոխըմբռնման հուշագիր՝ Հունգարիայի բուհերում ուսանելու հնարավորությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝« 2023-2025 թթ. Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հունգարիայի Պետքարտուղար Տրիստան Ազբեջը, Հունգարիայի նախարարական հանձնակատար Գյուլա Բուդային, ՀՀ ԱԳՆ և ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-հունգարական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է, իսկ հունգարերենի ուսուցումը նոր հեռանկարներ և հնարավորություններ կարող է բացել հայ երիտասարդների համար:Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում:

Անդրադարձ է կատարվել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական հետազոտությունների թեմային, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կամ Երևանի պետական մանկավարժական համալսարանում հնարավորության դեպքում հունգարագիտության և հունգարերենի ուսումնասիրությունների զարգացմանը:

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, համագործակցության առկա ուղիներն ու ներուժը:

Անդրադառնալով կրթաթոշակային ծրագրին՝ նախարարը նշել է, որ պահանջարկի դեպքում հունգարական կողմը կդիտարկի նաև կրթաթոշակային տեղերի ավելացման հնարավորությունը:

Պետեր Սիյարտոն կարևորել է հունգարերենի և հայերենի տիրապետող մասնագետների պատրաստումը՝ հույս հայտնելով, որ կրթաթոշակային ծրագիրը կնպաստի հայ երիտասարդների շրջանում հունգարերենի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը և համապատասխան մասնագետների պատրաստմանը:

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։

ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

5 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

6 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

7 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

9 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

9 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

10 hours ago