

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Wall Street Journal»-ին։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի, բայց աղմուկ է բարձրացել, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությանն ուղղված Փաշինյանի քննադատության հատվածը։
Նա ասել է, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, և դա է պատճառը, որ Հայաստանը նոր գործընկեր է փնտրում։
Իսկ ահա ռուսական ռազմաբազան երկրից հանելու խնդրի առումով Փաշինյանն ընդգծել է, որ նման քննարկում չկա` անկախ այն իրողությունից, որ վերջինիս առկայությունը որևէ առավելություն չի տալիս։ Հիշեցնենք, որ չնայած հնչեցրած գնահատականին, ոչ վաղ անցյալում՝ նախորդ հարցազրույցում, Փաշինյանը հստակ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում փոխել իր քաղաքական վեկտորը։
Հարցազրույցում Փաշինյանի հնչեցրած կարծիքների մասով ռուսական կողմը պարզաբանում է ակնկալում։ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրանից բացատրություն են պահանջել` մասնավորապես նշելով, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը` ասելով, որ անհրաժեշտ է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնել»։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, անդրադառնալով վերոնշյալ հարցազրույցին, ասել է, որ իրենք հակված չեն The Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանան, թե ինչի մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։
«Բարեկամներ, մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և շարունակելու ենք դա անել. ունենք շատ ծավալուն օրակարգ»,- ասել է Պեսկովը:
Բնականաբար, ռուսական ողջ քարոզչամեքենան գործի է անցել առավել մեծ ջանքերով. հատկանշական է, որ պաշտոնական Ռուսաստանը չի տեսնում և չի ընդունում որևէ մեղադրանք, որքան էլ դրանք ակնառու լինեն։
Զախարովան առիթը բաց չի թողել շեշտելու, որ Ռուսաստանը հայկական տնտեսության հիմնական ներդրողն է` սրանով փորձելով ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։
Նա առիթը բաց չի թողել՝ ևս մեկ անգամ մեծարելու և գերագնահատելու ռուսների խաղաղապահ առաքելությունը Արցախում՝
Չնայած հենց նրանց աչքի առաջ և թողտվությամբ Արցախի բնակիչները երկարատև շրջափակման մեջ էին, իսկ հետո էլ օրերի ընթացքում բռնի տեղահանվեցին իրենց տներից։ Զախարովան առանց ամոթի նշույլի պնդում է՝ չլիներ ռուս խաղաղապահը, իրավիճակը շատ ավելի վատ հանգուցալուծում կունենար։ Բնականաբար՝ նա չի փաստում, որ խաղաղապահի տեղակայումը շահավետ էր նաև իրենց համար` հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ։
Պաշտոնական Մոսկվան պետք է ընդունի, որ ավարտվել է Հայաստանին խամաճակիային պետության ընկալումով մոտենալու ժամանակաշրջանը, և թվացյալ դաշնակցային հարաբերություններին տրվելու են համապատասխան գնահատականներ՝ բխած գետնի վրա փաստացի գործողություններից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…