Գլխավոր
29.10.2023

Ռուսաստանի արձագանքը ՀՀ վարչապետի՝ «The Wall Street Journal»-ին հարցազրույցին

Ռուսաստանի արձագանքը ՀՀ վարչապետի՝ «The Wall Street Journal»-ին հարցազրույցին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Wall Street Journal»-ին։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի, բայց աղմուկ է բարձրացել, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությանն ուղղված Փաշինյանի քննադատության հատվածը։

Նա ասել է, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, և դա է պատճառը, որ Հայաստանը նոր գործընկեր է փնտրում։

Իսկ ահա ռուսական ռազմաբազան երկրից հանելու խնդրի առումով Փաշինյանն  ընդգծել է, որ նման քննարկում չկա` անկախ այն իրողությունից, որ վերջինիս առկայությունը որևէ առավելություն չի տալիս։ Հիշեցնենք, որ չնայած հնչեցրած գնահատականին, ոչ վաղ անցյալում՝ նախորդ հարցազրույցում, Փաշինյանը հստակ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում փոխել իր քաղաքական վեկտորը։

Հարցազրույցում Փաշինյանի հնչեցրած կարծիքների մասով ռուսական կողմը պարզաբանում է ակնկալում։  Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրանից բացատրություն են պահանջել` մասնավորապես նշելով, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը` ասելով, որ անհրաժեշտ է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնել»։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, անդրադառնալով վերոնշյալ հարցազրույցին, ասել է, որ  իրենք հակված չեն The Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանան, թե ինչի մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ 

«Բարեկամներ, մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հարցի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և շարունակելու ենք դա անել. ունենք շատ ծավալուն օրակարգ»,- ասել է Պեսկովը:

Բնականաբար, ռուսական ողջ քարոզչամեքենան գործի է անցել առավել մեծ ջանքերով. հատկանշական է, որ պաշտոնական Ռուսաստանը չի տեսնում և չի ընդունում որևէ մեղադրանք, որքան էլ դրանք ակնառու լինեն։

Զախարովան առիթը բաց չի թողել շեշտելու, որ Ռուսաստանը հայկական տնտեսության հիմնական ներդրողն է` սրանով փորձելով ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

Նա առիթը բաց չի թողել՝ ևս մեկ անգամ մեծարելու և գերագնահատելու ռուսների խաղաղապահ առաքելությունը Արցախում՝

Չնայած հենց նրանց աչքի առաջ և թողտվությամբ Արցախի բնակիչները երկարատև շրջափակման մեջ էին, իսկ հետո էլ օրերի ընթացքում բռնի տեղահանվեցին իրենց տներից։ Զախարովան առանց ամոթի նշույլի պնդում է՝ չլիներ ռուս խաղաղապահը, իրավիճակը շատ ավելի վատ հանգուցալուծում կունենար։ Բնականաբար՝ նա չի փաստում, որ խաղաղապահի տեղակայումը շահավետ էր նաև իրենց համար` հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ։

Պաշտոնական Մոսկվան պետք է ընդունի, որ ավարտվել է Հայաստանին խամաճակիային պետության ընկալումով մոտենալու ժամանակաշրջանը, և թվացյալ դաշնակցային հարաբերություններին տրվելու են համապատասխան գնահատականներ՝ բխած գետնի վրա փաստացի գործողություններից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է