Հասարակություն

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին․

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են»,– ասել է նա՝ հավելելով, որ թե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։

Վարչապետը հիշեցրել է նաև երեք սկզբունքները․ այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, համապատասխանաբար, 29.800 կմ2 և 86.600 կմ2 տերիտորիայի վրա։ Ըստ նրա՝ նշված թվերը հիմք են վերցվել՝ հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա․ «Այդ թվերը վերցված են սովետական հանրագիտարաններից` Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ–ների վերաբերյալ վերջին արձանագրումներից»,- ասել է նա։

Երկրորդ սկզբունքը, ըստ Փաշինյանի, այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Երրորդ սկզբունքն էլ վերաբերում է կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

6 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

6 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

6 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

7 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

7 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

7 hours ago