Քաղաքականություն

2024-ին պլանավորվող բյուջեի եկամտի մասը 105%-ով ավելի է, քան 2018-ինը․ վարչապետ

2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է։ Այս մասին բյուջե-2024-ի նախագծի քննարկումներին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ արձանագրել, որ 2024 թվականին պլանավորվող բյուջեի եկամտի մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105%-ով ավելի է, քան 2018 թվականին պլանավորված բյուջեն։ Ավելին ասեմ՝ ավելացող մասը մոտավորապես 60 միլիարդ դրամով ավելի է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն։ Մենք էական ավելացումներ ունենք մի շարք առանցքային ուղղություններով։ Մասնավորապես՝ կրթության մասով մեր հատկացումները 2018 թվականի համեմատ աճում են 130%-ով, 2024 թվականին կրթության հատկացումների ավելացող մասը 165 միլիարդ դրամ է, ինչը 2018 թվականին հատկացված միջոցներից մոտավորապես 137 միլիարդ դրամով ավելի է»։

Այնուհետեւ վարչապետը մանրամասներ ներկայացրեց կրթության ոլորտում իրականացված շինարարական ավարտված եւ ընթացիկ աշխատանքներից։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

4 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

4 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

4 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

5 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

5 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

5 hours ago