Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով փաստաբանների բացարկի միջնորդությունը։
Դատավորը նշել է, որ փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան, սուբյեկտիվ են։
Հիշեցնենք՝ այսօրվա դատական նիստում Արմեն Աշոտյանի փաստաբանները բացարկ հայտնեցին դատավորին։