Հայաստան
14.10.2019

Աննա Հակոբյանի ելույթը Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

Աննա Հակոբյանի ելույթը Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև։

Վեհափառ Տե՛ր,

Հարգելի՛ պարոն դեսպան,

Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։ Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ ստիպված լինելով անընդհատ ջանքեր գործադրել հանուն ազգային ինքնության պահպանման։ Բարեբախտաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ հայությունն արժանապատվությամբ է ընդունել այդ դժվարին մարտահրավերը և պատվով է դիմագրավում դրան։ Պետականության բացակայության պայմաններում այդ կարևորագույն ազգային առաքելության ծանրությունն ընկել է առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու վրա՝ Հայաստանում ու հատկապես՝ Սփյուռքում։ Դարեր շարունակ այն իր շուրջ համախմբել է օտարության մեջ բնակվող հայությանը՝ կազմակերպելով գաղթօջախների մշակութային և կրթական կյանքը, նպաստելով հայապահպանությանը։ Այդ ահռելի դերակատարությունը հնարավոր չէ գերագնահատել, և մենք բոլորս երախտապարտ ենք դրա համար։ Ազգային կյանքի այդպիսի մի կարևորագույն կենտրոն է նաև Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 50-ամյակն ենք այսօր տոնում։ Այն կառուցվել է պատմական այնպիսի իրավիճակում, երբ Շվեյցարիա տեղափոխված հայերի նոր սերունդները կանգնած էին ձուլման վտանգի հաղթահարման, ազգային ինքնությունը պահպանելու հրամայականի առջև։ Այսօր կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ  եկեղեցին հրաշալի է կատարել ու կատարում իրեն վերապահված պատմական և պատասխանատու առաքելությունը։ Այն դարձել է կենսական մի կենտրոն՝ Ժնևի հայության համայնքային կյանքի ու գործունեության առանցքը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, մշակութային, երիտասարդական խմբերի և այլ կազմավորումների մեծագույն դերը և կարևորությունը հայ համայնքի կյանքում, վստահ եմ, կհաստատի ձեզնից յուրաքանչյուրը։ Որովհետև չկա ինքնությունը պահպանելու ավելի լավ միջոց, քան մայրենի լեզուն սովորելն ու կիրառելը, քան հայրենի մշակույթը ճանաչելը։

Սիրելի բարեկամներ,

Խոսքս ամբողջական չի լինի, եթե չարտահայտեմ իմ հիացմունքը շվեյցարահայ համայնքի նկատմամբ։ Սա արդեն իմ երկրորդ այցն է այս հրաշալի երկիր, և ես չափազանց տպավորված եմ հանգամանքների բերումով աստեղ բնակվող մեր հայրենակիցներով։ Ձեր աշխատասիրությունը, հաջողությունները, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապն ամրապնդելու ձգտումն անգնահատելի է և օրինակելի։ Շվեյցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում և ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Անուրանալի է ձեր ներդրումը Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության ընդլայնման և հատկապես տնտեսական կապերի զարգացման հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ խոսքը բացառիկ դրական երկկողմ հարաբերությունների մի ամբողջական խճանկարի մասին է, որի զարգացմանը մեծապես նպաստում եք դուք՝ այս երկրում ապրող հայ համայնքը: Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը: Վստահ եմ նաև, որ այդ դերը ոչ միայն չի նվազելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի որ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման մարտահրավերը այսօր պակաս արդիական չէ, քան 50 տարի առաջ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվության ստեղծման պահին։  Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարևորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները և հանդես գալով ավելի միաբան, քան երբևէ։ Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ամրապնդելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կապերը` նպաստելով մեր ինքնության պահպանմանը, ինքնագիտակցության ու հավաքական կարողությունների զարգացմանը: Խոսքս ամփոփելով՝ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ, մաղթում նոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ժնևահայության և հանուն համայն հայության երազանքների իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը:

Շնորհակալություն։

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան