Լրահոս 24/7

Հայաստանցիները Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ նոր ծանուցումներ են ստացել

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։ Տեղեկացնում են անվտանգության հարցերով փորձագետները։

Փորձագետ Ռուբեն Մուրադյանը մանրամասնում է.

«Apple-ը նամակների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Pegasus-ի հեռախոսները վարակելու մասին: Եթե նամակ եք ստացել պետության կողմից հովանավորվող հարձակվողների մասին, խնդրում ենք կապվել ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ»։

Նշենք, որ այս տարվա մայիսին Amnesty International-ը հայտարարեց՝ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր նրանց անունները։

Օրեր առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2513 բանաձևը, ըստ որի վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։

Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։

«Անհերքելի ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված է բանաձևում։

Վեհաժողովը դա գնահատել է որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

5 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

6 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago