Լրահոս 24/7

Մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, որ մի հատ էլ սառեցնենք. ՀՀ ֆինանսների նախարար

Ես լսել եմ այն մասին, որ ասվել է՝ ԼՂ-ի բյուջեն սառեցված է: Ես ինքս չեմ հասկանում բյուջեն սառեցնելը, որովհետև մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, որ մի հատ էլ դա սառեցնենք. մենք ունենք գումարներ, որը տրամադրում ենք իրենց: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այդ գումարների գերակշիռ մասը, որն այս տարվա համար նախատեսված է, արդեն տրամադրվել է ԼՂ-ին: Մինչև սեպտեմբեր մենք արդեն տրամադրել էինք ամբողջ գումարի մի զգալի մասը: Եթե ես ճիշտ եմ թիվը հիշում, մենք ընդամենը 6 մլրդ դրամ ունենք, որ չէինք հասցրել տրամադրել:

Ես չեմ զբաղվում, մենք չենք զբաղվել դրամական հոսքերի պլանավորմամբ. մեր գործընկերները ԼՂ ֆինանսների նախարարությունից իրենք են տնօրինել այդ գումարը, իրենք են որոշել՝ երբ, որքան այդ գումարից կվերցնեն և կծախսեն որոշ հարցերի վրա»,- նշեց նախարարը:

Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ԼՂ-ին տրամադրվել է ավելի շատ գումար, քան պետք է վերցնեին տարվա սկզբում:

«Սկզբնական շրջանում գումարը բաշխված էր համամասնորեն, և պետք է ամեն ամիս վճարվեր 10 մլրդ-ի կարգի գումար, բայց ստացվում է, որ մնացել է երեք ամսվա համար շատ քիչ քանակի գումար, ինչի պատճառը նաև այն է, որ մեր գործընկերները, հաշվի առնելով այն ծայրահեղ կարիքները, որոնք առաջացել են ԼՂ-ում տարվա սկզբում, ցանկացել են ավելի շուտ ստանալ»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ 6 մլրդ-ը չհատկացնելու որոշում չկա:

«Մենք արդեն վճարում ենք փախստական դարձած անձանց ավելին, քան այդ 6 միլիարդն է: Մենք 30 մլրդ դրամից ավելի գումար ենք հատկացրել այդ մարդկանց և էլի հատկացնելու ենք»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago