

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և պատվիրակության մյուս անդամները, կառույցի տնօրեն Մեհրդատ Ազիմիի ուղեկցությամբ, շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկել այս ուղղությամբ փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման հնարավորությունները։
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներին ու առաջնահերթություններին՝ նախարարը նշել է, որ ԻԻՀ հետ համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով։
Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա և վստահություն հայտնել, որ այն կօգտագործվի հիմնովին։
Մեհրդատ Ազիմին ամփոփ ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները։
Վերջինիս խոսքով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման, ինչպես նաև արվեստի ու մշակույթի ոլորտներում հիմնական աշխատանքները տարվում են տարբեր չափորոշիչների մշակման և զարգացման ուղղությամբ ու հայկական կողմին առաջարկել համատեղել ջանքերը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում համապատասխան մասնագետների վերապատրաստման, համակարգի աշխատակիցների և դասընթացավարների կարողությունների գնահատման։
Այս համատեքստում դիտարկվել է նաև Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը (ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ), ինչը նաև կնպաստի երկու երկրների միջև փորձի փոխանակման ու համատեղ վերապատրաստումների իրականացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել՝ հարցի քննարկման և հուշագրի ստորագրման նպատակով։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…