Քաղաքականություն

Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից. Բլինքեն

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում:

«Ամերիկային ձայն»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է.

«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից:

Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:

Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա:

Թիվ 1

Recent Posts

Ուզում եք՝ Հայաստանը սահման չունենա. Սիմոնյանը՝ Ռուստամյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև…

8 mins ago

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե իրենց խմբակցությունը չի մասնակցի սահմանազատման…

12 mins ago

Եթե Ադրբեջանը չվավերացնի՝ այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի քննարկմանն անդրադառնալով հայտարարեց,…

30 mins ago

Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ երբեմնի նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝…

33 mins ago

ԱԺ-ն քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ նիստում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու նախագիծը։ Այն ներկայացնում…

35 mins ago

Южная Корея рассматривает возможность отправки специалистов в Украину в ответ на участие военных из КНДР в войне на стороне России

Южная Корея рассматривает план отправки в Украину военного и разведывательного персонала в ответ на привлечение…

39 mins ago