Հասարակություն

ՀՀ-ի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։ 

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։ 

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

1 min ago

Բլինքենը Իսրայելում է բանակցությունները վերսկսելու նպատակով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել է ժամանել Մերձավոր Արևելք կատարած շրջագայության շրջանակում, հայտնում է AFP-ն։…

17 mins ago

Վարչապետը կմասնակցի BRICS գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին. Radar Armenia-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նազելի…

27 mins ago

ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները

Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս…

33 mins ago

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների…

38 mins ago

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։ Սոցիալական…

54 mins ago