Գլխավոր

«Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կարող է դառնալ իրատեսական

Ազգային ժողովում ընթացել է 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է աշխարհաքաղաքական առանցքային հարցերի` մասնավորապես նշելով, որ վերջին շրջանում էականորեն սրվել է միջազգայինիրադրությունը, և միջուկային պատերազմի հավանականությունը դարձել էփորձագետների ու քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։

Վարչապետն ընդգծել է, որ իր ելույթի կարգախոսն է. «Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», հավելելով, որ դա է հուշում իր վարչապետության 5-ամյա փորձը։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այն հասունացման ճանապարհի, որով առաջ է շարժվում Հայաստանի Հանրապետությունը, առանցքային պահերից մեկը ՀՀ տարածքը29 հազար 800 քառակուսի կիլոմետր լինելու մասին ԱԺ-ում իր արած հայտարարությանըհետևած բազմահազարանոց ցույցերն են, ինչից ակնհայտ է դարձել, որ մենք՝ որպեսհանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին այդքան էլպատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլորանհաջողությունների ու ձախողումների անկյունաքարը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը` վարչապետը նշել է, որ եթե կողմերը մնան հավատարիմ արդեն քննարկված և ընդունված երեք սկզբունքներին, ապա պայմանագրի ստորագրումը կդառնա իրատեսական` հիշեցնելով, թե որոնք են այդ սկզբունքները։

Մինչ Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերը,  կողմերի միջև չհամաձայնեցված կետ էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը։ Արդյո՞ք այս հարցը դեռ օրակարգային է` վարչապետը չի մանրամասնել։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը փակագծեր բացեց՝ խաղաղության պայմանագրի այդ 3 հիմնական սկզբունքները մեկ անգամ համաձայնեցվել են, բայց երբ արդեն բանակցային գործընթացում դրանք պետք է հաստատվեն համապատասխան ստորագրություններով և երաշխավորների միջոցով, դա տեղի չի ունենում։

Խաչատրյանը նկատեց նաև, որ Ալիևը  խուսափում է Փաշինյանի հետ հերթական հանդիպումից` հիշեցնելով, որ, նախ, հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահըհրաժարվեց մեկնել Գրանադա` բանակցություններին մասնակցելու, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե 2024 թ. բյուջեով կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ։

Ինչն, ի դեպ, մարտահրավերների այս շրջանում բավականին խելամիտ է։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

3 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

6 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

7 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

7 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

7 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

7 hours ago