Հասարակություն

Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:

Անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ռումինական կողմին է ներկայացրել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին՝ փախստականների կարիքների համար տրամադրված հումանիտար օգնության համար:

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականի համատեքստում։

Ռումինիա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Ռումինիայի ԱԳՆ գլոբալ խնդիրների և դիվանագիտական ռազմավարության հարցերով պետքարտուղար Տրայան Հրիսթեայի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոզալիա-Իբոլյա Բիրոյի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլատեանի հետ։

Թիվ 1

Recent Posts

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

13 mins ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

14 mins ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

15 mins ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

16 mins ago

«Ուկրաինան չի կարողանա ATACMS հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին». Օսթին

Ուկրաինան այլևս չի կարողանա ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին. Fox News-ին…

18 mins ago

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների…

20 mins ago