Լրահոս 24/7

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։ Այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։

«Առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Մենք պետք է սպասենք արդյունքներին։ Բայց, ինչպես նախկինում ասվել է, այս պահին այստեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս առաքելության նկատմամբ մեծ քաղաքական ուշադրություն կա։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելությանը երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության վերաբերյալ հարցին՝ Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ եթե այլ երկրների կողմից ևս նման հետաքրքրություն լինի, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում։

Թիվ 1

Recent Posts

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

6 mins ago

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ…

27 mins ago

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային…

28 mins ago

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

1 hour ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

1 hour ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

1 hour ago