

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը:
Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…