«Ահա և վերջ: Ավարտվեց իմ առաքելությունն աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ, պետք է ունենա նաև ավարտ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երեւանի աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը՝ շարունակելով.
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Երևանը խոլեռայից փրկելու, համայնքային հիմնարկն ստեղծելու և այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետի պաշտոնն ինձ վստահելու համար:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին՝ օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:
Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլևս չունի: Հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում՝ հետագայում ևս նույն եռանդով աշխատեն:
Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»:

















