Categories: Facebook

Նայեք ձեր հակառակորդներին ու սովորեք՝ ամենավերջին հանցագործին չեն քցում. Սաֆարյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իմ քայլի պատգամավորների մեծամասնություն՝ չնչին բացառություններով: Հիշում ենք, թե ինչպես ընտրություններից առաջ բոլորդ գեղեցիկ շորիկներով նկարներով, “գնում ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և նյութականացնելու Թավշյա հեղափոխության արժեքները” ճռճռան բառեր ու ստատուսներ գրեցիք, հետո թողեցինք, որ աշխատեք, հետո պլյաժներ ու այլ տեղեր գնացիք, լիքը գործուղումներ ու ֆոտոսեսիաներ տարատեսակա հանդիպումներ ունենալու մասին, ու շուտով մեկ տարին է լրանալու, դեռ ոնց որ թե տեսանելի չէ, թե ինչով եք զբաղված ու այդ ինչ հեղափոխական օրենքներ եք ընդունել, որոնք Թավշյա հեղափոխությունը պաշտպանում են ռեվերսից:

Սարսափելի տխուր է, որ հանրային օրակարգ ոչ թե դուք եք ձևավորում, այլ ձեր հակառակորդները, իսկ հեղափոխությունն ու նրա առաջնորդին էլ պաշտպանում են արտախորհրդարանական շատուշատ դեմքեր, բայց ոչ դուք: Թվում էր, թե իշխանություն եք մտնում քաղաքացիական հասարակությունից ու եղել եք հանրային կարծիքի ձևավորման առաջատարներ, բայց պարզվեց դա էլ չեք: Ու այս ամենն այսքան մտահոգիչ չէր լինի, եթե կողքից տեսնեինք, որ կուռ թիմ եք՝ նույն արժեքներին հավատացող, պաշտպանում եք միմյանց, այլ ոչ թե գործում միմյանց դեմ կամ անպաշտպան թողնում զինակցին: Ավելին, իրար դեմ գրեք, իրար դեմ խոսեք, մտածելով թե դուք բարձրանում եք, բայց ավաղ… Նայեք ձեր հակառակորդներին ու սովորեք՝ ամենավերջին հանցագործին չեն քցում… Դեհ, էլ չասած, որ կողքից այլևս շատերն են նկատում, որ անգամ հեղափոխության առաջնորդին ու նրա թիկունքն եք բաց թողել, ու ձեր պետքն էլ չի, թե ով կհարձակվի նրա վրա, ինչ կասի նրա ընտանիքին ու կնոջը ու այսպես շարունակ: Հով լռվել եք՝ մի խոսքով: Ուղղակի չեք հասկանում, որ Փաշինյանի թուլանալու դեպքում խցանի նման թռնելու եք, եթե անգամ հառակորդի հետ խաղերի մեջ էլ մտնեք: Անպատկերացնելի է, որ հեղափոխության դեմ հիբրիդային պատերազմ վարվի, ու Փաշինյանի թիմակիցների կեսից շատն այսպես ընկղմված լինի ԱԺ փափուկ աթոռի մեջ ու այլևս սավառնի երկնքում, չպատկերացնելով էլ, որ իր անկումը վայրկյանների հարց է:

Փաշինյանի միայնակ խաղացող է եղել ու էլի միայնակ հաղթելու է՝ ժողովրդի ու այլ զինակիցների հետ: Ժողովուրդը նրան մենակ չի թողնելու ու ես դա նկատում եմ ամեն քայլափոխի: Բայց նաև ամեն քայլափոխի այդ հարցն եմ լսում՝ ինչո՞ւ է Փաշինյանը մենակ, ինչո՞ւ են մի քանի հանրային դեմքեր նրա թիկունքը պահում, բա ո՞ւր են մնացածը, ինչո՞ւ է նրանց պահում ու նման հարցեր… Ցավալի է արձանագրել, որ այս տեմպերով չորս տարի անց էլ իշխող թիմը ունենալու է մեկ առաջնորդ, մի քանի լավ թե վատ կայացած գործիչ ու ուրիշ ոչինչ: Ու հենց դա է լինելու հեղափոխության պարտությունը: Սա գրել եմ շատ շատերի խնդրանով, հավատացեք:

editors

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

1 hour ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

4 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

22 hours ago