Լրահոս 24/7

Նիդերլանդները պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից տեղահանված արդարադատության ոլորտի մասնագետներին

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերված աջակցության, ինպես նաև Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից հոկտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առջև ՀՀ-ի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ կատարված հայտարարության համար։

Գրիգոր Մինասյանը նշել է հոկտեմբերի 3-ին վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում Նիդերալանդների Թագավորության կողմից աջակցության կարևորությունը:

Յապ Ֆրեդերիքսը հաստատել է Նիդերլանդների Թագավորության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը Հռոմի ստատուտի կիրարկմանը վերաբերելի բոլոր հարցերում։

Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության առկա օրակարգը, ինչպես նաև վերջինիս ամրապնդման և զարգացման հեռանկարները։

Մասնավորապես` անդրադարձ է կատարվել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների ընթացքում աջակցության հնարավոր ուղիներին։

Կողմերը նախանշել են նաև դատական, մարդկային ռեսուրսների զարգացման և այլ ուղղություններով կատարվող աշխատանքների շուրջ համագործակցությունը։ Հատկապես ընդգծվել է դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում համագործակցության հնարավորությունը։

Կողմերը հիշատակել են Նիդերլանդների Թագավորության երկարաժամկետ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեական համակարգի ռազմավարության իրականացմանը» (ASPIRA) ծրագրի կարևոր դերը` ոլորտը պատժողականից վերականգնողականի վերակազմակերպելու հարցում։

Երկուստեք քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, սոցիալական աջակցության, ինտեգրման հարցերում Նիդերլանդների Թագավորության կողմից աջակցության հնարավոր ուղղությունները։

Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի մասնագետներին աշխատանքային հնարավորություններ ընդձեռնելու հանձնառությունը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

23 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

53 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago