

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բալահովիտում գտնվող զորամասում Բերբոքը հանդիպեց ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ, զրուցեց հայ խաղաղապահների հետ, ծանոթացավ նրանց անցած ուղուն, տարբեր երկրներում խաղաղության առաքելությունների մասնակցությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ականատես եղավ ցուցադրական վարժանքին։
Վերջում հայ խաղաղապահները Բերբոքին նվիրեցին հայկական տառատեսակի զարդապատկերով կտավ։ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց հայ խաղաղապահների ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տարաբնույթ առաքելություններում։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…