

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Միրչա Լուչեսկուին։ «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» ռումին նախկին գլխավոր մարզիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Տեղեկանալով Ձեր մարզչական կարիերան ավարտելու մասին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ Ձեր հավատի համար։
Շնորհակալություն Ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում Ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ Ձեր ներդրումը մեծ է իմ, որպես պրոֆեսիոնալ մարզիկի, ձևավորման մեջ։
Շնորհակալություն, միստր։ Ձեզ ամենալավն եմ մաղթում»,- «X»-ի միկրոբլոգում գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ 78-ամյա Լուչեսկուն մարզչական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում՝ «Շախտյորի» հետ խաղից հետո, որն ավարտվել էր Կիևի «Դինամոյի» 0:1 հաշվով պարտությամբ: Նախկինում ռումին մասնագետն աշխատել է «Շախտյորում», որտեղ նրա գլխավորությամբ խաղացել է Հենրիխ Մխիթարյանը։
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …