Լրահոս

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է Սյունիքում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի հետ։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղահանվածներին աջակցելուն ուղղված հետագա ծրագրերի ճիշտ մեխանիզմներին ու այդ համատեքստում համագործակությանն առնչվող հարցեր։

Նաննա Սկաուն ներկայացրեց նաև 2022-2023 թթ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սյունիքում իրականացված ու այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Կազմակերպությունը գործունեություն է ծավալել Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Մեղրի համայնքներում, նոր ծրագիր է սկսել Կապանում։

Իրականացված աշխատանքների շարքում եղել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ներդրումներ՝ ոռոգման ցանցերի կառուցում և նորոգում, արևային կայանների տեղադրում, լոգիստիկ կենտրոնի հիմնում, գյուղատնտեսների վերապատրաստումներ, աջակցություն փոքր բիզնեսին, նոր այգիների հիմնում, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրում, օժանդակություն գյուղատնտեսական կրթությանը և այլն։

Այս ընթացքում ծրագրի կողմից Սյունիքում 53 կմ ոռոգման ջրի ցանց է կառուցվել՝ մարզում ոռոգելի դարձնելով 1400 հա հողատարածք։

Մարզային ծրագիրը շարունակվում է, ու Սյունիքում նախանշվածը, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները բնականոն հունով ընթանում են։

Ռոբերտ Ղուկասյանը առաջիկա ծրագրերի հետ կապված նաև առաջնահերթություններ ու մարզի համար ցանկալի ուղղություններ առանձնացրեց, որոնց միջազգային գործընկերները խոստացան ուշադրություն դարձնել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

3 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

4 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

4 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

4 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

5 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

5 hours ago