

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է 2024թ․ մարտին Ուկրաինայում նախագահական ընտրությունների հավանական անցկացման մասին լուրերը՝ ասելով, որ դա դեռ տեղին չէ։
Երկրի ղեկավարն իր տեսաուղերձում ընդգծել է, որ պատերազմի ժամանակ անպատասխանատու է այս թեման «գցել» հասարակության մեջ։
Զելենսկին ընդգծել է, որ այժմ ուկրաինացիները պետք է մտածեն պետության պաշտպանության մասին և «չկոտրվեն» վեճերի մեջ․
«Իրավիճակը հիմա նույնն է, ինչ նախկինում. եթե հաղթանակ չլինի, ուրեմն երկիր էլ չի լինի, մեր հաղթանակը հնարավոր է, եթե բոլորս կենտրոնանանք դրա վրա, այլ ոչ թե վեճերի, քաղաքականությամբ զբաղվելու կամ ինչ-որ փնտրտուքի վրա»,- ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ այժմ պետք է բոլոր ռեսուրսներն ուղղել դեպի հաղթանակ, ինչը պետք է անեն բոլոր պատկան կառույցները։
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…