

ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերը և ԱՄՆ քաղաքացիներին, ինչպես նաև Իսրայելին կտրամադրի օգնություն՝ ինքնապաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հետագա ահաբեկչական հարձակումներից: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը:
«Մենք սերտորեն համակարգում ենք գործողությունները Իսրայելի հետ՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակումը:
Մենք ուժեղացրել ենք մեր զորքերի խմբավորումը ողջ տարածաշրջանում, որպեսզի կանխենք Գազայի սահմաններից դուրս այս ճգնաժամի սրումը ցանկացած պետական կամ ոչ պետական սուբյեկտի կողմից»,- նշել է նա:
ԱՄՆ ՊՆ խոսնակն անդրադարձել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա անօդաչուների հարձակումներին, նշել, որ հոկտեմբերի 17-ից սկսած՝ Իրաքում եղել է 20 հարձակում, Սիրիայում՝ 18, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորում է ստացել 46 ամերիկացի զինվորական:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…