Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի լիցենզավորվող գործունեություններում ապահովագրության ներդրման հնարավորությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման գործընթացներում իրականացված արմատական փոփոխություների մասին, որոնք գործելու են այս տարվա դեկտեմբերի 17-ից։ Զուգահեռաբար շարունակվելու է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որոնց շրջանակում դիտարկվում է նաև քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության կանոնակարգման նպատակով ապահովագրության մեխանիզմի կիրառումը։
«Ապահովագրությունը պետք է լինի օժանդակող գործիք քաղաքաշինության բնագավառում որակյալ արդյունք ստանալու համար, միաժամանակ չպետք է խոչընդոտներ ստեղծի գործող կազմակերպությունների և ոլորտ նոր մուտք գործող ընկերությունների համար։ Ներկայում շինարարական մեծածավալ ծրագրերի պայմաններում կոմիտեն՝ որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմին, շահագրգռված է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի ներկայացուցիչների համար»,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի ընթացքում ծագող խնդիրներին։ Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակներ:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Սիրելի ընկերներ և հետևողներ, Ես հիմա Վարդենիս եմ։ Կրակոցների մասին…
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր էջում գրել է. «Այսօր բժշկական պարագաներով և սննդամթերքով բեռնված…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին…
Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 926.81 քմ ընդհանուր…
Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ մարտի 27-ին Փարիզում տեղի կունենա նոր գագաթնաժողով, որտեղ կմասնակցեն…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սահմանին իբրև թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ նշելով,…