Հասարակություն

Չկա հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման խնդիր, կա կոնֆլիկտի կառավարման հարց

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չկա հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման խնդիր, կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման հարց, որով զբաղված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները:

Քանի դեռ մենք խուսափում ենք ուղիղ նայել այդ իրողությանը և համարում, որ կա ինչ–որ կարգավորում և դրանում մեզնից կախված ինչ–որ էական բան, մենք միշտ լինելու ենք այն, ում հաշվին իրականացվում է իրավիճակի կառավարումը:

Այդ դեպքում հարց կառաջանա, թե որն է մեր խնդիրը, եթե մեզանից բան կախված չէ․ սպասել ուժեղ հովանավորի կամ փնտրե՞լ այդպիսին: 
Անշուշտ, ոչ: Մեզանից, ըստ էության, բան կախված չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում, բայց այդ կոնֆլիկտի կառավարման այս կամ այն ռեժիմի պարագայում մեր ներուժը, հետևաբար, մեր դիմադրունակությունն ու, ըստ այդմ էլ, մեր սուբյեկտությունը կախված են մեզանից: Հենց դա է անելիքը, որը թույլ կտա գալ «կառավարման հաշիվ փակուղի» կարգավիճակից զերծ մնալու երկարաժամկետ կարողության: Հենց այդ կարողության հետ է, որ հաշվի կնստեն արդեն թե «կառավարիչները», թե Ադրբեջանը:

ԽՍՀՄ-ն, օրինակ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման ռեժիմի տեսակ էր: Կառավարման ռեժիմի տեսակ էր նաև Մինսկի խմբի համանախագահությունը: Ո՞րը կլինի կառավարման նոր ռեժիմը՝ կորոշեն այսօր միմյանց դեմ պատերազմող ուժային կենտրոնները: 

Բայց դուրս գանք դիվանագիտական լեքսիկոնից՝ իրական քաղաքականության մեջ կա ոչ թե կոնֆլիկտի կարգավորում, այլ կառավարում, այսինքն, պայմանավորվածություններ մակրո (գերտերությունների) և միկրո (կոնֆլիկտող կողմերի, որը լինում է մակրո–մակարդակում պայմանավորվածության արդյունք) մակարդակներում:

Հենց փլվում է կառավարման ռեժիմը, անմիջապես գլուխ է բարձրացնում կոնֆլիկտը: Ընդ որում, դա մենք տեսնում ենք, ընդհուպ, այսօրվա եվրոպական իրողություններում:
Այդպիսով, վերստին, մեզանից կախված անելիքը կարգավորումը չէ, այլ այնպիսի պետական, հանրային, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պաշտպանական ներուժ ձևավորելը, որ մեզ  պայմանավորվածությունների օբյեկտից կդարձնի պայմանավորվածությունների սուբյեկտ»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

13 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

15 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

15 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

15 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago