

Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում: ftNFT ֆիջիթալ NFT-ների սրահը իր տեսակով առաջինն է աշխարհում։
ftNFT Phygital Space անվանումը կրող սրահը, որը հանդիսանում է նաև Հայաստանում բլոկչեին դեսպանատուն, իր մեջ ներառում է ընդարձակ պատկերասրահ՝ լի յուրահատուկ արվեստի գործերի բազմազանությամբ։ Սրահում ներկայացված NFT-ները հասանելի կլինեն ինչպես թվային տարբերակով, այնպես էլ՝ ֆիզիկական, հնարավոր կլինի անցկացնել տարատեսակ միջոցառումներ, կլինի coworking կոնցեպտով տարածք:
Հիշեցնենք նաև, որ մոտ վերջերս մեկնարկեց հայկական առաջին NFT հարթակը: ftNFT.am-ը հայկական դրամով առաջին NFT վաճառքի հարթակն է։
Հարթակն առաջարկում է մի շարք հնարավորությունններ թվային տիրույթում, որտեղ ստեղծագործողները, արվեստագետները, գործարարներն ու ոչ միայն, կարող են ներկայացնել իրենց աշխատանքները NFT-ի տեսքով և վաճառել ՀՀ դրամով: Այս նորարարական հարթակի հիմնական նպատակն է NFT-ները հասանելի դարձնել ՀՀ դրամով:
Ստեղծարարները հնարավորություն կունենան ստեղծելու և վաճառելու իրենց թվային ու ֆիզիկական պրոդուկտները, կոլեկցիոներներն էլ՝ գնելու դրանք հայկական դրամով:
Fastex- ի խորհրդանիշ Akneye հավաքածուն ևս ցուցադրված կլինի սրահում իր յուրօրինակ արվեստի նմուշներով:
Արդեն մեկ տարի է ինչ Akneye միաձուլելով նորարարությունն ու ստեղծագործ միտքը, դարձել է գեղարվեստական արտահայտման կապուղի՝ ներգրավելով տարբեր մշակույթներ կրող արվեստագետներին:
Akneye աշխարհագրությունը տարածվում է բոլոր մայրցամաքներում և իր ստեղծման օրվանից համագործակցություններ է եղել շուրջ 39 արտիստների հետ աշխարհի 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Հայաստանից, Սիրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Թունիսիայից, Նիդերլանդներից, Էկվադորից, ԱՄԷ-ից, Իրանից, Լիբանանից, Իսպանիայից և Կիպրոսից, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռագիրն է փոխանցել նախագծին:
Ստեղծված հավաքածուները կարելի է տեսնել և ձեռք բերել պաշտոնական կայքէջում:
Akneye Phygital Art-ը ներկայացվել է մի շարք միջազգային փառատոնների և ցուցադրությունների ժամանակ:
Ցուցադրելով յուրաքանչյուր Phygital Art և ներգրավելով արտիստներին՝ Akneye-ը շարունակում է ոգեշնչել՝ թողնելով մնայուն հետք արվեստի աշխարհում:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…