Լրահոս 24/7

50 000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար) սոցիալական աջակցության միջոցառում, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող մարդիկ՝ որոշ բացառություններով:

Միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները:

Ծրագրի համար դիմողն իր դիմումը լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները:

Աջակցություն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում, որի ընդունման գործընթացը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին:

75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախագծին, հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարությունը տեղավորել էր նաև հյուրանոցներում:

«Հիմա տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, և այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը, որովհետև դրանք, հասկանալիորեն, այդ նպատակի համար չեն ստեղծվել»,- նշեց նա:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago