Լրահոս 24/7

Փարիզում մեկնարկել է Գազային հումանիտար օգնության թեմայով համաժողովը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում համաժողով է անցկացնում Գազային հումանիտար օգնության թեմայով։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների տարբեր պաշտոնյաներ։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Իր ելույթում Մակրոնը նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում մարտերի հումանիտար դադար տալ, և որ երկրները պետք է աշխատեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմում հրադադարի հասնելու շուրջ։

Մակրոնի խոսքով՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում Գազայի խաղաղ բնակիչներն են «գին վճարում»։

«Ահաբեկչության դեմ պայքարը երբեք չպետք է տարվի՝ առանց կանոնների։ Իսրայելը դա գիտի։ Ահաբեկչության թակարդը բոլորիս համար նույնն է՝ տրվել բռնությանը և հրաժարվել մեր արժեքներից», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Գազայում շարունակական հումանիտար օգնության, այդ թվում՝ վառելիքի կարիք կա։

Նրա պնդմամբ՝ «Ռաֆահ» անցակետով Եգիպտոսից մտնող օգնությունը բավարար չէ, և պետք է բացվեն Գազա տանող բոլոր անցակետերը։

Իսրայելի իշխանությունները Փարիզում ընթացող համաժողովին չեն մասնակցում, սակայն, ըստ հրապարակման, Ֆրանսիայի նախագահը համաժողովի ավարտից հետո պետք է հեռախոսազրույց ունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Թիվ 1

Recent Posts

Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել․ մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է․ համայնքապետ

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝…

28 mins ago

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

16 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

16 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

16 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

17 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

17 hours ago