

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման դիմումների ընդունումը մեկնարկել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
ՀՀ քաղաքացիության համար դիմելու ցանկություն ունեցողները պետք է մոտենան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ, իսկ մարզերում կարող են դիմել անձնագրային ծառայություն:
Ըստ Արմեն Ղազարյանի՝ ընթացակարգերը հնարավորինս պարզեցվել են.
«Մարդիկ կարող են ներկայացնել իրենց դիմումները և արագ կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»:
Արմեն Ղազարյանը նաև հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ են ստացել՝ ճանաչվելով փախստական:
Մինչդեռ փախստականի վկայական ստանալու համար ևս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն և ստանալ համապատասխան ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձի՝ փախստականի վկայականը:
«Բազմաթիվ են մտահոգություններն առ այն, որ եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպես անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում:Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում:
Կիրականացվի համապատասխան ստուգում ոստիկանության կողմից, ոստիկանությունը կներկայացնի անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հաշվառումը գույքային որևէ պարտավորություն չի առաջացնում:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…