ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության ու նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում և նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի նկատմամբ։ Մենք կարևորում ենք նաև Ձեր պաշտոնավարման տարիներին ունեցած սերտ համագործակցության դերը, և լիահույս ենք, որ առկա նախադրյալները թույլ կտան համագործակցությունը շարունակել նույնքան արդյունավետ»,- նշել է նախարարը։
Դեսպան Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին համատեղ իրականացված աշխատանքների համար․ «Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, քանի որ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճապոնիայի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»,- նշել է դեսպանը։
Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆուկուշիմային հանձնել է հուշադրամ՝ սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության և պարբերաբար ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ մանրամասներ։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։
Դիտարկվել է նաև ճապոնական կողմի աջակցության հնարավորությունը՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման համատեքստում։
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…