Լրահոս 24/7

Տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը կվերանայվեն

Օրենքի նախագծի նպատակն ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայումն է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրման կանխարգելումն է` եկամտի հաշվառման առանձնահատկություններ սահմանելու միջոցով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայումն է:

Այս մասին ասել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծի ընդունմամբ տրանսպորտային միջոցների օտարման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների), եկամտի որոշման և ծախսագրումների առանձնահատկությունների սահմանմամբ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերի տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայմամբ կսահմանափակվեն պետական բյուջեի եկամուտների չհիմնավորված նվազեցումները, ինչպես նաև դրույքաչափերի վերանայմամբ կապահովվեն պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ:

Նախատեսվում է, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից:Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago