

Իսրայելի բանակի հարվածները Գազայի հատվածին և քաղաքացիական անձանց սպանությունը լեգիտիմ չեն և արդարացում չունեն՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
«Փաստացի հիմա ռմբակոծում են խաղաղ բնակիչներին։ Դրա համար պատճառ չկա: Տեղի ունեցողը լեգիտիմ չէ։ Այդ պատճառով մենք Իսրայելին կոչ ենք անում կանգ առնել»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը հումանիտար հրադադարներ հայտարարելն է, իսկ հետո՝ կրակը դադարեցնելը: Նախագահը հույս է հայտնել, որ իր կոչը կսատարեն արևմտյան այլ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Մենք առաջին օրվանից խոսում էինք այն մասին, որ Իսրայելի պատասխան գործողությունները և ահաբեկչության դեմ պայքարի միջոցները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին, քանի որ խոսքը ժողովրդավարական պետության մասին է»,- հավելել է Մակորնը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումն Իսրայելի վրա:Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին արձագանքել է Իսրայելի վարչապետը:
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության ճակատագրի համար պատասխանատվություն է կրում բացառապես ՀԱՄԱՍ-ը, ոչ թե Իսրայելը:
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …