Լրահոս 24/7

Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա

Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա, վիրավորվել է շուրջ 27 500 մարդ, Հորդանան գետի արևմտյան ափին հայտնի է 183 զոհի մասին: Իսրայելն էլ հայտնում է 1200-ի զոհի մասին:

Նախկինում իսրայելական կողմը պաշտոնապես հայտնում էր 1400 զոհի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է զոհվում: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ 1,5 միլիոն մարդ էլ լքել է բնակության վայրերը՝ ավելի ապահով տեղ գտնելու հույսով:

«Բայց այնտեղ անվտանգ տեղեր չկան»,- հավելել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից. հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի առողջապահական կենտրոններն ավելի քան 250 հարձակման են ենթարկվել:

Օրակարգում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածների հարցը: Իսրայելական կողմի տվյալով՝ նրանց թիվը գերազանցում է 200-ը: ՑԱԽԱԼ-ը վստահեցրել է՝ աշխատում են գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն դա ժամանակ կպահանջի:

ՀԱՄԱՍ-ն էլ հայտնում է, որ պատրաստ են բաց թողնել գերիներին, եթե Իսրայելի բանտերում պահվող 6000 պաղեստինցի ազատ արձակվի: Շարժումը նաև պնդում է, որ գերիների հարցում առաջընթացին խանգարում է իսրայելական կողմը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

6 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

6 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

7 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago