

Ավագանու մեր խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին գրել է Հայկ Մարությանը։
«Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։
Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։
Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած՝ ծառերի փոխարինման օրինականությունը եւ արդյունավետությունը։
Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։
Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ մի շարք այլ թեմաներով։
Մենք հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,-գրել է նա։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…