

«52-օրյա երկար դադարից հետո հակառակորդը վերսկսել է հրթիռային հարձակումները Կիևի վրա։ Հրթիռը չի հասել Կիև, հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են այն մայրաքաղաքին մոտենալիս»,- ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն՝ հավելելով, որ խոսքը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի մասին է։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Առավոտյան Կիևում պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ օդային հարձակման ազդանշանից առաջ։ Ինչպես պարզաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, հարձակումից հետո ահազանգը կարող է գործարկվել բալիստիկ կրակի դեպքում, քանի որ այս տեսակի հրթիռները շատ արագ են թռչում և դժվար է նկատել ռադարների վրա։
Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են, ըստ ամենայնի, Կուրսկի կամ Բրյանսկի շրջաններից, որոնք սահմանակից են Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի կամ Սումիի շրջաններին։
Ըստ տվյալների՝ հրթիռներն ընկել են երկու բնակավայրերի միջև գտնվող դաշտում։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ ավերածություններ և տուժածներ չկան:
Մինչ այդ, շաբաթ գիշերը Ուկրաինան հարձակման էր ենթարկվել նաև անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ-ը ոչնչացրել է 31 անօդաչու սարքից 19-ը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…