Լրահոս 24/7

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը` Կիև):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաջիկա նախաձեռնություններում: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ինդոնեզական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

«Համոզված եղեք, որ մենք շատ կարևորում ենք Հայաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունները: Ճիշտ է մեր երկրների միջև տարածությունը բավական մեծ է, սակայն ցանկությունների, ինչպես նաև պատրաստակամության առումով մենք շատ հանձնառու և հարազատ ենք իրար: Իրավունք եմ վերապահում նման գնահատականներ տալ՝ հաշվի առնելով 30 և ավելի տարիների մեր դիվանագիտական հարաբերությունների ընթացքում տարբեր միջազգային հարթակներում համագործակցությունը:

Համոզված եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նախագահը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Պարոն նախագահ, Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի գնահատանքի և երախտագիտության խոսքեր հայտնել իմ հավատարմագրերի հանձնման արարողության կազմակերպման համար: Թուլ տվեք օգտվելով այս առիթից ջերմ ողջույններ և լավագույն ցանկություններ փոխանցել Ձեզ՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի անունից:

Թույլ տվեք նաև հայտնել իմ ուրախությունն արդեն որպես Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան: Հուսով եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կկարողանամ ավելի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցեր: Երկուստեք շեշտվել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում ընդլայնման ու զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում՝ ընդգծվել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանատան բացման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների սերտացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Ինդոնեզիայի արդյունավետ փոխգործակցությունը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago