

Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 37,7 միլիարդ դրամով կամ 7,3 տոկոսով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-ի պետական բյուջեի նախագիծը կազմում է 296,6 միլիարդ դրամ:
Մասնավորապես՝ ճանապարհային ոլորտում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային նշանակության ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107,7 կմ միջին նորոգման աշխատանքներ և այլն:
Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը տեղեկացրեց՝ ջրային ոլորտում կշարունակվեն նաև փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ, կմեկնարկեն 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները:
Ինչ վերաբերում է համայնքներին, ապա սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ: Էկոնոմիկայի նախարարության 2024-ի բյուջեի նախագիծը կազմում է 92 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ 27,4 մլրդ դրամով կամ շուրջ 42 տոկոսով ավելի է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 745 միլիարդ դրամ կամ 2023-ի համեմատ՝ 91,5 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով ավելի:
Առողջապահության նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 168 միլիարդ դրամ, ինչը 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 26 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով:
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 345 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ ավելի լինելով 95 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…