Լրահոս 24/7

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շտապում. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է.

ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա հանդիպումներում առանցքայինը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա շաբաթներին՝ մինչև տարեվերջ, համաձայնության՝ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու հարցն է։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շտապում։

Հաջորդ տարին ԱՄՆ-ում ընտրական է և որևէ երաշխիք չկա, որ դեմոկրատական կուսակցությունը կկարողանա պահել իշխանությունը։

Եթե հանրապետականները 2024-ի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարողացան իշխանության գալ, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ հատկապես ուկրաինական հակամարտության համար, որը մեծամասշտաբ նշանակություն է ունենալու ամբողջ եվրասիական տարածաշրջանի և ռուս-թուրքական համաձայնությունների համար։

Պուտինը որոշել է պատերազմը Ուկրաինայում ամեն գնով երկարաձգել մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական առաջիկա ընտրությունները։ Եթե հանրապետականները, մասնավորապես Թրամփը հաջողեց վերստին ընտրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում և օրակարգ բերել ԱՄՆ-ի իզոլացիոնիստական քաղաքականությունը, նախկին ԽՍՀՄ բոլոր, անխտիր բոլոր երկրները պետք է մոռանան ինքնիշխան գոյության մասին։

Ինչ է պետք անել։ Պետք է շտապեն ոչ միայն ամերիկացիները, այլև մենք։ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ ձևավորված ինտենսիվ շփումներին պետք է հաղորդեն առավել մեծ արագություն, որակ և բովանդակություն։ Առանց ԱՄՆ-ի աջակցության, գործուն ներգրավվածության և առաջնորդության Եվրամիությունը չի կարող միայնակ հակազդել մեր ռեգիոնի ծանր քաշայիններին, և սա մեզ արագ, շատ ինտենսիվ գործելու հրամայականի առջև է դրել։

ԱՄՆ-ը, թերևս, առավել քան երբևէ ունի Հայաստանի կարիքը: Հրվ. Կովկասում իր աշխարհաքաղաքական շահերը առաջ մղելու համար ԱՄՆ-ը մեծապես և նախ հենվում է Հայաստանի վրա: Սա պատմական հնարավորություն և պատուհան է:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

3 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

3 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

4 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

4 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

4 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

4 hours ago