Հասարակություն

«ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան բանակցություներին». Բորել

ԵՄ արտաքին քաղաքակության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ 

«ԵՄ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որի արդյունքում 100․500-ից ավելի ղարաբաղցի հայերի զանգվածային ելք է եղել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական անխոչընդոտ մարդասիրական հասանելիությունը և օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց և Հայաստան եկած տեղահանվածներին։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիտորինգ՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերին։

ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի և Հայաստանի խնդրանքով ակտիվացրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

Հայաստանին 15 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանին աջակցելու համար՝ անվտանգության, ժողովրդավարական ինստիտուտների կայունության, պետության  հովանու տակ գտնվող տնտեսական և ներդրումային ծրագրերին։ 

Նայելով առաջ՝ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է իր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ բանակցությունների վերսկսմանը և նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր», – ասված է հայտարարության մեջ։ 

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

4 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

7 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

8 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

8 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

8 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

8 hours ago