Արցախ

Արցախյան «բալլադ». Վահրամ Աթանեսյան

Սոցիալական ցանցերում Ջալալ Վարդանյան անուն-ազգանունով օգտատերը ցնցող գրառումներ է հրապարակում, տալիս է անուններ, կոնկրետ գումարներ նշում, որ ձեւակերպվել են որպես վարկ, հետո «ջրվել»:

Հետաքրքիր է բռնատեղահանվածների արձագանքը: Մեկը զայրացած է, մյուսը՝ զարմացած, երրորդն անիծում է, չորրորդը՝ պահանջում, որ «սոված երեխաների բերանից կտրած, գռփած փողերը լումա առ լումա վերադարձվեն»…

Մարդ կարդում է՝ մնում ապշած. ասես Լուսնից են իջել, մի անհայտ մոլորակից, ոչ տեսել են, ոչ լսել, թե իրենց կողքին, իրենց մասնակցությամբ (այդ իշխանությունը օտար զորքի դրածոն չէր, մենք էինք ընտրել) եւ լուռ համաձայնությամբ ով ինչ եւ ինչպես է անում: Բնորոշ մի փաստ վկայակոչեմ: 2008-ի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանական վերջին քննարկումն էր անցնում: Կանոնակարգը սահմանում է, որ օրենքի նախագծի վերաբերյալ բացի մասնագիտականից՝ ԱԺ խմբակցությունները պետք է քաղաքական գնահատական հնչեցնեն: Խորհրդարանի մեծամասնություն էր կազմում «Ժողովրդավարություն» խմբակցությունը:

Մի եզրակացություն էի ձեւակերպել, որտեղ կառավարության հասցեին դիտողություն կար, որ սոցիալական պոպուլիզմի պետք չէ տուրք տալ, գերադասելի է ֆինանսական միջոցները նպատակաուղղել մանր եւ միջին ձեռնարկատիրության խթանմանը: Քվեարկությունը կայացավ, բյուջեն հաստատվեց, ԱԺ նախագահը հաջորդ օրը մեկնեց բուժման, մենք՝ ձմեռային արձակուրդի: Նոր տարվա երկրորդ, թե երրորդ օրն էր՝ ԱԺ անցագրային–հերթապահ բաժնից զանգ ստացա, որ իմ անունով մի քանի ծրար են ստացել: Մտածեցի՝ ինչ-որ մեկն ուշացած Ամանոր է շնորհավորում, չգնացի:

Մեկ ժամ չանցած կրկին զանգ ստացա: Գնացի: Չորս կամ հինգ ծրար, նույն բովանդակությամբ ձեռագիր դիմում. «Հայտնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամակցությունս»: Ստորագրություն, ամիս-ամսաթիվ՝ 31.12.2007թ. Կանչել էին «վերին ատյան» եւ «խորհուրդ տվել»:

Իրենք էլ լսել էին:

Նախագահական ընտրություններից, նոր կառավարության ձեւավորումից անցել էր երեք ամիս: Ամեն ինչ այսպես է սկսվել: Երբ պետական ծառայության փորձ, մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ նշանակվել են նախարար: Երբ գյուղատնտեսության նախարարության վարկավորման բաժինը վերակազմավորվել է Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի, լրացուցիչ էլ ստեղծվել Ներդրումային հիմնադրամը, իսկ երկուսի «արանքում»՝ եւս մեկ վարկային կազմակերպություն:

Երբ տարեկան հազիվ հազար-երկու հազար զբոսաշրջիկ ունեցող Արցախում ստեղծվել է Զբոսաշրջության պետական վարչություն՝ նախարարության կարգավիճակով եւ հաստիքացուցակով: Երբ… Այսօր բռնատեղահանված մտավորականը չի խնայում Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին, աստծո արդար դատաստան է պահանջում: Ֆեյսբուքյան օգտատերը ծաղրում է. «Արայիկի «տասովշչիկները» տեսնես հասցնու՞մ են «տուլիկ» ուղարկել»: Կարդում ես, զարմանում, զայրանում… Իսկ ո՞վ եւ ինչպե՞ս, ինչու՞ ստեղծեց «Արայիկին»:

Ինչու՞ 2006թ. Առաջին սահմանադրության հոդված 14-ը, որ սահմանում էր ԼՂՀ քաղաքացիություն եւ այն ձեռք բերելու կարգը վերապահում օրենքի կարգավորմանը, 2017-ի «սահմանադրական բարեփոխմամբ» դուրս մնաց: Երկրի քաղաքացիության իրավական ինստիտուտը լուծարվեց: Ինչու՞…

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago