Լրահոս 24/7

Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Կորեայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը:

Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ և խաղաղասեր Երևանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջև տեղի ունեցած արդյունավետ շփումներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջև տեղի ունեցած արդյունավետ շփումներին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր:

«Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաև բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում:

Թիվ 1

Recent Posts

2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ. Փաշինյան

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է մարզում իրականացված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին:…

2 mins ago

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են…

23 mins ago

Լուկաշենկոն «ուկրաինական տորթից բաժի՞ն է ակնկալում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարություն է տարածել. «Ես միշտ պնդել եմ եւ…

36 mins ago

Հաճախակի են դարձել սիրողական մակարդակի վերլուծությունները. ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում հաճախակի են…

46 mins ago

ԱՄԷ նախագահը կայցելի ՌԴ

Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար Ալ Նահյանը կժամանի Ռուսաստան։ Երկուշաբթի Պուտինն ու Ալ Նահյանը կքննարկեն երկկողմ…

56 mins ago

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում հոկտեմբերի 18-ին և 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին…

1 hour ago