Լրահոս 24/7

Լուկաշենկոն «ուկրաինական տորթից բաժի՞ն է ակնկալում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարություն է տարածել.

«Ես միշտ պնդել եմ եւ ուկրաինացիներին այդ մասին ասել եմ, Պուտինին եւ ռուսաստանցիներին զգուշացրել եմ, որ (ուկրաինական կարգավորման) բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ բելառուսները»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում պատերազմը նաեւ Բելառուսի խնդիրն է:

«Ես չէի ցանկանա, որ այնտեղ մեր թիկունքում, առանց մեր մասնակցության լուծվեին մեր հարցերը»,- իր տեսակետն ավելի է մանրամասնել Բելառուսի նախագահը եւ պարզաբանել, որ առանց Մինսկի մասնակցության բանակցություններում «կարող են այնպիսի որոշումներ ընդունվել, որ վաղը ստիպված լինենք երկրի (Բելառուսի) կեսը հանձնել»:

Լուկաշեն անհասցե դժգոհել է, թե «նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Բելառուսին թույլ չտան մասնակցել հարցերի լուծմանը» եւ այդ վիճակի համար մեղադրել է բելառուսական ընդդիմությանը՝ անվանելով նրա առաջնորդներին «անմիտ»:

Նա պնդել է, որ իրեն «հնարավոր չէ կոտրել կամ թեքել» եւ հավաստիացրել, որ մինչեւ վերջ պնդելու է, որ Բելառուսի շահերը հարգվեն:

Բելառուսի նախագահը, թերեւս, միակ քաղաքական գործիչն է, որ քիչ, թե շատ պետք է տեղեկացված լինի Ուկրաինայի եւ առհասարակ հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերից:

Եւ եթե նա անհանգստացած է, որ ուկրաինական կարգավորումը կարող է հանգեցնել Բելառուսի «կես տարածքի հանձնմանը»՝ ինչպես ինքն է ձեւակերպել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր ունի:

Իհարկե, ամենեւին էլ բացառված չէ, որ Լուկաշենկոն պարզապես իրավիճակը ներկայացնում է հակառակ կողմից եւ ենթատեքստով հասկացնում, որ Ռուսաստանի հետ պատերազմական համերաշխության դիմաց «ուկրաինական տորթից» բաժին պետք է ունենա նաեւ Բելառուսը:

Բայց մի՞թե Պուտինն Ուկրաինայում պատերազմում է, որպեսզի վերջնարդյունքում Բելառուսն ուժեղանա:

Իսկ գուցե Լուկաշենկոն համոզվել է, որ պատերազմը նաեւ Բելառուսի դեմ է եւ փորձում է փրկել իր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությու՞նը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

40 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

6 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago