Լրահոս 24/7

Իրանը կանի այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի օգնի ՀԱՄԱՍ-ին Իսրայելի դեմ պատերազմում

Իրանը կանի «այն ամենը, ինչ անհրաժեշտ է», որպեսզի օգնի ՀԱՄԱՍ-ին Իսրայելի հետ պատերազմում, այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Էսմայիլ Քաանին՝ ՀԱՄԱՍ-ի գլխավոր հրամանատար Մուհամմեդ Դեյֆին ուղղված ուղղերձում, գրում է alarabiya.net-ը.

«Դիմադրության առանցքի ձեր եղբայրները միաբանված են ձեզ հետ և թույլ չեն տա, որ թշնամին հասնի իր կեղտոտ նպատակներին Գազայում և Պաղեստինում», – ասվում է Քաանիի նամակում, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Էզեդին ալ Քասամ» բրիգադների ղեկավար Դեյֆին:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Դիմադրության առանցքը» ներառում է Իրանի կողմից աջակցվող տարածաշրջանային զինյալ խմբավորումների ցանցը, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, Լիբանանի «Հեզբոլլահ»-ը, տարբեր աշխարհազորայիններ Իրաքում և Սիրիայում, ինչպճես նաև հութի աշխարհազորայինները Եմենում:

«Մենք հավատարիմ ենք մեր եղբայրական խոստմանը, որը միավորում է մեզ և վստահեցնում ենք, որ կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս պատմական ճակատամարտում», – հավելել է Քաանին նամակում, որը տարածել է իրանական պետական IRNA գործակալությունը:

Թիվ 1

Recent Posts

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

37 mins ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

1 hour ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

1 hour ago

Լավրովը ասել է, թե ինչն է համարում Հարավային Կովկասի ամենալուրջ սպառնալիքը

Հարավային Կովկասի համար ամենալուրջ սպառնալիքն այն է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները թելադրում են իրենց շահերը։…

1 hour ago

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

1 hour ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

2 hours ago