Լրահոս 24/7

ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների համար մարզպետարաններին հատկացվել է շուրջ 3.4 մլրդ դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10 000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:

«Մենք նաև շարունակում ենք հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների իրականացումը, մասնավորապես կուզենայի նշել, որ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ նաև ռուսաստանաբնակ գործարարների, Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից մեզ փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են Ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներում և մարզպետարաններից, համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում, մարզպետարանների կողմից ներկայացված հայտերով, մեր կողմից բաժանվում են համապատասխան մարզերին, համայնքներին, բնակավայրերին, որպեսզի հասանելի լինեն բնակիչներին:

Առանձին կուզենայի նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago