Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են:
«Դրանք ձեռք են բերվել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում: Համաձայնություններն արձանագրվել են Շառլ Միշելի հայտարարությունների մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974 – 1990թթ. քարտեզները, կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենա ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը: «Օրինակ, Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով վատ լուրերից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար:
«Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», և այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ելույթը է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…